Գաղտնիության քաղաքականություն

«INNOVATECS»-ը պարտավորվում է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները և խստորեն հետևում է սույն Գաղտնիության քաղաքականությանը։

Անձնական տվյալների հավաքագրում և մշակում

Կայքից օգտվելիս օգտատերերից կարող ենք հարցնել հետևյալ տվյալները՝

  • Անունը
  • Էլ. փոստի հասցեն
  • Ընկերության անունը
  • Հեռախոսահամարը
  • Փոստային հասցեն (ֆիզիկական անձանց պատվերների դեպքում)
  • Իրավաբանական հասցեն (իրավաբանական անձանց պատվերների դեպքում)
  • Պատվերի քանակը

Տվյալները հավաքագրվում են կայքում գրանցման, տեղեկագրերին բաժանորդագրման, փակ բաժիններ մուտք գործելու և «INNOVATECS»-ի միջոցառումներին մասնակցելու դեպքում։

Բացի այդ, կայքն ավտոմատ կերպով հավաքում է վիճակագրական հետևյալ տվյալները՝

  • Օգտատիրոջ IP հասցեն
  • Զննարկչի տեսակը
  • Այցերի քանակը
  • Կայք մուտք գործել ուղղորդող աղբյուրը

Նշված տվյալները կիրառվում են այցելությունների վերլուծության, ծառայությունների որակի բարելավման և վիճակագրական հաշվետվությունների կազմման նպատակով։

Անձնական տվյալների օգտագործում

«INNOVATECS»-ը տրամադրված տվյալներն օգտագործում է՝

  • Միջոցառումներին գրանցելու համար
  • Տեղեկագրերին բաժանորդագրելու համար
  • Միջոցառումների հրավերներ ուղարկելու համար
  • Ծրագրային ապահովման և փաստաթղթերի ներբեռնումը թույլատրելու համար
  • Թարմացումների և նորությունների վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու համար

Տվյալներն այլ նպատակներով չեն օգտագործվում և առանց օգտատիրոջ համաձայնության չեն փոխանցվում որևէ երրորդ կողմի՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Տվյալների կառավարում և պաշտպանություն

Օգտատերերը կարող են ստուգել և թարմացնել իրենց անձնական տվյալները։ Մենք ձեռք ենք առել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի տվյալները պաշտպանված լինեն չարտոնված մուտքերի դպքում, չկորչեն, չփոփոխվեն և չբացահայտվեն։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ինտերնետի բնույթը, մենք չենք կարող երաշխավորել տվյալների բացարձակ անվտանգությունը՝ դրանք բաց ցանցերով փոխանցելու դեպքում։

Կայքը օգտագործում է cookie-ներ՝ օգտատերերի նախասիրությունների վերլուծության և աշխատանքի արդյունավետության բարելավման նպատակով։ Տվյալները հավաքագրվում են ընդհանրացված ձևով և չեն փոխկապակցվում կոնկրետ օգտատերերի հետ։ Օգտատերերը կարող են անջատել cookie-ները զննարկչի կարգավորումների միջոցով, սակայն դա կարող է սահմանափակել կայքի որոշ անհատականացված գործառույթներ։

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԻՆՈՎԱՏԵՔՍ ՍՊԸ

Երևան, Սասունցի Դավիթ 11/1, 0008

+ 374 915 87 934

support@innovatecs.am