Գլխավոր

Մեր լուծումները ձեր բիզնեսի զարգացման երաշխիքն են

Նախագծում անվտանգության տեխնոլոգիաների կիրառմամբ

Բարձ արդյունավետություն

Հզոր պաշտպանություն

innovatecs

Մեր մասին

Программист за ноутбуком

Մեր պրոֆեսիոնալիզմի և արդյունքին միտված մոտեցման շնորհիվ մենք կարողացանք ստանալ մի շարք խոշոր նախագծեր և մտնել միջազգային շուկա։

Մեր ուժեղ կողմերն են բարձր տեխնոլոգիական ունակությունները և մշակման յուրահատուկ փորձաքննությունը։

Մենք օգնում ենք բիզնեսներին զարգանալ տարբեր ոլորտներում՝ կիրառելով ամբիցիոզ լուծումներ։ Ժամանակակից թվային աշխարհի մեծացող տարածքներում անվտանգ միջավայրեր ստեղծելու համար մենք ըստ պատվերի (պատվիրակման միջոցով) նախագծում ենք գրաֆիկական ինտերֆեյսներ, ծրագրային և ծրագրաապարատային լուծումներ,իրականացնում ենք մեր լուծումների աուդիտ և փաստաթղթավորում ենք դրանք։

Ամեն օր մենք մշակում ենք նախագծեր, որոնք հիմնված են Java, C#, PHP, Bitrix, JavaScript, Python, Go, Swift, Objective-C, Android, iOS, Flutter, React Native, Angular, React.js, Vue.js վրա, մշակում ենք թվային բիզնեսի անվտանգության, բոլոր տեսակի հաղորդակցությունների և ցանկացած վայրից և ցանկացած պահի անվտանգ մուտքի թույլտվության համար նախագծեր։

Ծառայություններ

Խորհրդատվություն

Պատվիրատուի համար իրականացնում ենք խորհրդատվություն ինչպես նախագծերի իրականացման ընթացքում, այնպես էլ ըստ պահանջի։ Պատվիրատուին հավելյալ տալիս ենք մշակման ընթացքի վերահսկողություն և գնահատում ենք այլ կապալառուների նախագծերը։

Աուդիտ

Վերլուծում ենք ենթակառուցվածքի սկզբնական աուդիտի արդյունքները տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից, որպեսզի ներկայացնենք առաջարկություններ այն օպտիմիզացնելու կամ ընդլայնելու վերաբերյալ։

Պատրաստի լուծումներ

Գործառնական փուլի ընթացքում իրականացնում ենք բիզնեսի խորը վերլուծություն, քայլ առ քայլ նախագծում և մշակում, աջակցում ու մասշտաբավորում ենք լուծումներ առավելագույն հարմարավետության, ֆունկցիոնալության, հուսալիության և բարձր արդյունավետության համար

Լուծումների մշակում

Բացահայտում ենք պատվիրատուի կարիքները՝ առաջարկելու լավագույն լուծումները։ Ուսումնասիրում ենք լուծումների պոտենցիալ օգտագործողներին։ Նախագծում ենք խափանումներից զերծ ճարտարապետություն։ Ուսումնասիրում ենք մասշտաբայնության տարբերակները և զարգացման ծրագրերը, հավաքում ենք ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիոնալ պահանջներ, նկարագրում ենք բիզնես գործընթացները, ստեղծում ենք նախատիպեր և տեխնիկական առաջադրանք։

Սարքավորումների մատակարարում, տեղակայում և ծրագրի հանձնում

Ձեռք ենք բերում, մատակարարում ենք և տեղակայում ենք սարքավորումներ պատվիրատուի ենթակառուցվածքի լուծումների համար։ Կենտրոնանում ենք արդյունքի վրա և պատվիրատուին ենք հանձնում նախագիծ, որը համապատասխանում է որոշված չափանիշներին։

Փաստաթղթավորում

Ստեղծում ենք մանրամասն ձեռնարկներ տարբեր ձևաչափերով՝ տեքստ, տեսանյութ, առցանց ուսուցում։ Դրանք պարունակում են ամեն ինչ՝ սկսած արտադրանքի նկարագրությունից մինչև տեղակայման հրահանգներ։

Սպասարկում և աջակցում

Պատվիրատուին հանձնելուց հետո իրականացնում ենք մեր կողմից տրված լուծումների սպասարկում և աջակցում։ Ապահովում ենք կայունություն և մերժողականության բացակայություն։ Ներդնում ենք նոր հնարավորություններ։ Վերացնում ենք միջադեպերը։ Մեր փորձագետները միշտ պատրաստ են առաջարկել առավել արդյունավետ լուծումներ ու գործիքներ ենթակառուցվածքները թարմացնելու և վերազինելու համար։

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԻՆՈՎԱՏԵՔՍ ՍՊԸ

Երևան, Սասունցի Դավիթ 11/1, 0008

+ 374 915 87 934

support@innovatecs.am